Շիրակի մարզի ջրամբարներում ոռոգման համար բավականաչափ ջուր կա

Շիրակի մարզի ջրամբարներում առկա է բավականաչափ ջուր ոռոգման աշխատանքներն անխափան շարունակելու համար: Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, ոռոգման սեզոնի ընթացքում ոռոջման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով դեռ մարտ ամսվա առաջին տասնօրյակից Շիրակի մայր ջրանցքով կատարվել էր ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։
«Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստի ընթացքում, անդրադառնալով մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշեց, որ 2025 թվականին մշակվել է 11 հազար 144 հա աշնանացան հացահատիկ, գարնանացանը կազմել է 22 հազար 837 հա»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ասիական Զարգացման Բանկի և Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում Ձիթհանքով, Հոռոմ, Նոր Կյանք, Ազատան և Ամասիա բնակավայրերում համայնքապատկան կառույցների տանիքներում կտեղադրվեն 40 ԿՎՏ հզորությամբ արևային կայաններ, որո նց տրված եկամուտով կցուցաբերվի աջակցություն նշված բնակավայրերի գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններին։ 5345 հա-ի վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջացառումներ իրականացնելու նպատակով մարզին անհատույց տրամադրվել է 427.6 լիտր թունանյութ: Նշենք, որ Շիրակի մարզում 7 ջրամբար կա՝ Ախուրյանի, Արփի լճի, Կապսի, Կառնուտի, Մանթաշի, Սառնաղբյուրի ու Վարդաքարի։