Արմեն Նուրբեկյանը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ տարածաշրջանային խմբի հանդիպմանը

Արմեն Նուրբեկյանը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ տարածաշրջանային խմբի հանդիպմանը
2025 թվականի հուլիսի 2-ից 4-ը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Լյուքսեմբուրգի Եվրոպական համագումարների կենտրոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի տարածաշրջանային խմբի հանդիպմանը:
Հանդիպման շրջանակում տասնվեց երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի նախագահները քննարկել են գլոբալ տնտեսական և ֆինանսական հրատապ խնդիրներ՝ «Our constituency in an increasingly fragmented world» խորագրի ներքո։
Հանդիպման ընթացքում նաև անցկացվել են քննարկումներ ու նիստեր՝ անդրադառնալով թեմաների ինչպիսիք են՝ ԵՄ ընդլայնում և առևտուր, Համաշխարհային բանկի ռազմավարական առաջնահերթությունները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, հարկաբյուջետային քաղաքականությունը հակամարտությունների ժամանակ, արդյունաբերական քաղաքականության դերը, կենտրոնական բանկերի դերը կանաչ տնտեսությունների ձևավորման գործընթացում, ինչպես նաև մասնավոր ներդրումների խթանումը՝ աշխատատեղերի ստեղծման և կայուն աճի համար։
ՀՀ կենտրոնական բանկի մասնակցությունը վկայում է տարածաշրջանային համագործակցությանը և համընդհանուր տնտեսական մարտահրավերների լուծմանը Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին։