Ապօրինի գործունեության կասեցումներ Շիրակում և Արմավիրում․ ԲԸՏՄ

Ապօրինի գործունեության կասեցումներ Շիրակում և Արմավիրում․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների ընթացքում Շիրակում գործող «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ում և Արմավիրում գործող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ում արձանագրվել են իրավախախտման դեպքեր։

«ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ի արտադրամասի երկաթբետոնյա կառուցվածքների և շինարարական աշխատանքների նպատակով գործարկվող բետոնի շաղախի հանգույցը չի ունեցել անհրաժեշտ թույլտվություն՝ անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար։

Սառնարանային տնտեսություն վարող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ն ոռոգման նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

ԲԸՏՄ Շիրակի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բետոնի շաղախի հանգույցի և խորքային հորի ապօրինի շահագործումները կասեցվել են։

Տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության։