Թրամփը հայտարարել է, որ մտադիր է դեղորայքի ներմուծման՝ մինչև 200% մաքսատուրք սահմանել

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է դեղորայքի ներմուծման՝ մինչև 200% մաքսատուրք սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է մինչև 200%-անոց մաքսատուրք սահմանել ներմուծվող դեղագործական ապրանքների և 50% մաքսատուրք՝ պղնձի վրա հիմնված արտադրանքի վրա, հաղորդում է NBC News-ը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ դեղագործական ընկերությունները մեկուկես տարի ժամանակ կունենան իրենց արտադրանքի վրա ուժի մեջ մտնող 200%-անոց մաքսատուրքերին նախապատրաստվելու համար։

Պղնձի մաքսատուրքերն առաջինը կվերացվեն, CNBC-ին հայտարարել է առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը։

«Կլինեն պղնձի մաքսատուրքեր, որոնք, հավանաբար, ուժի մեջ կմտնեն հուլիսի վերջին, հնարավոր է՝ օգոստոսի 1-ին», - ասել է նա: