Ղազախստանը խոստացել է պատասխանել Թրամփի մաքսատուրքերին

Ղազախստանը հայտարարել է, որ կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված 25% մաքսատուրքերին։ Այս մասին հայտնել է հանրապետության Առևտրի և ինտեգրացման նախարարությունը։
Այն բանից հետո, երբ ամերիկյան առաջնորդը տեղյակ է պահել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 25% մաքսատուրքերի սահմանման մասին ղազախական ապրանքների վրա, նախարարությունը խոստացել է ներկայացնել պաշտոնական պատասխան։
Ավելի վաղ նախարարությունում նշել էին, որ ամերիկյան մաքսատուրքերը կազդեն միայն ղազախական արտահանման 4.8%-ի վրա։ ԱՄՆ արտահանվող ապրանքների մեծ մասը (մոտ 90%-ը) ներառված են բացառությունների ցուցակում։ Մաքսատուրքերը հիմնականում կանդրադառնան ֆոսֆորի, ֆերրոսիլիցիումի, ոսպնյակների, ցորենի գլուտենի և ամոնիումի նիտրատի վրա, ինչպես ենթադրել էին գերատեսչության ներկայացուցիչները։
Ներկայումս Ղազախստանն ԱՄՆ է արտահանում հիմնականում հում նավթ, ուրան, արծաթ, ֆերոհամալիրներ և այլ հումքային ռեսուրսներ, որոնք մտնում են Թրամփի հրամանագրի բացառությունների ցանկի մե