Պաղպաղակն անվտանգ է

«Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակի մարզ, Ազատան 54/6) պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով», «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով», «Բրիկետ վանիլային բուսական յուղով», «Էսկիմո վանիլային բուսական յուղով» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է:
Լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին: