ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
Եվրասիական տնտեսական միությունը էլեկտրոնային ծխախոտների տեղափոխումը կհսկի նավիգացիոն կնիքների միջոցով։ Sputnik-ի հաղորդմամբ, այս մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) նիստում։
ԵԱՏՄ-ում տեղափոխմանը հետևելու համար բեռնատարների վրա նավիգացիոն կնիքների կիրառման վերաբերյալ համաձայնագիրը վավերացվել է 2022 թվականին։ Այժմ երկրներն ավարտում են դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումները։
ԵՏՀ-ն նաև պետք է կանոնակարգի, թե որ ապրանքներն են ենթակա նման վերահսկողության։ Այդ նպատակով է կայացվել այսօրվա որոշումը, որը պատրաստվել է բիզնեսի առաջարկների հիման վրա։