ԿԲ–ն հրապարակել է գների փոփոխության մասին 2025 թ. առաջին եռամսյակում անցկացված հարցումը

ԿԲ–ն հրապարակել է գների փոփոխության մասին 2025 թ. առաջին եռամսյակում անցկացված հարցումը
 Հայաստանում գնաճի սպասումները որոշ չափով կայունացել են։ Կենտրոնական բանկը տնտեսությունում գնաճի ակնկալիքները պետք է հաշվի առնի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար (այդ թվում՝ հիմնական տոկոսադրույքի փոփոխությունը)։
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում տնային տնտեսությունների շարքում անցկացված հարցման արդյունքների համաձայն, 2024 թվականի առաջին եռամսյակում, հարցվածների 22.4%-ը կարծում էր, որ գները կաճեն դանդաղ տեմպերով։ Այժմ այս ցուցանիշը հասել է 28.1%-ի։ Դանդաղ աճը (3% +/- 1%-ի սահմաններում) առավել ցանկալի է Կենտրոնական բանկի համար, քանի որ խթանում է ներդրումները և առևտուրը (եթե գնաճը ցածր է կամ արագ, բիզնեսն ավելի քիչ է իրեն վստահ զգում ներդրումների արդյունքի հարցում)։
Անորոշ սպասումներ ունեցող մարդկանց տոկոսը (որոնք դժվարացել են պատասխանել՝ գները կբարձրանան, թե կնվազեն) մնացել է մոտավորապես նույն մակարդակի վրա (36.6%՝ նախորդ տարվա 37.0%-ի դիմաց): Այս ցուցանիշը ևս կարևոր է ԿԲ–ի համար, քանի որ անորոշության սպասումները վատ ազդանշան են տնտեսության համար: Նման մարդկանց տոկոսն աճում է գների տատանումների ժամանակ: Օրինակ՝ 2023 թվականի սկզբից մինչև 2024 թվականի վերջը գնաճը համեմատաբար ցածր էր (2022 թվականի կտրուկ աճից հետո), բայց մի քանի ամիս դեռ հարցումները ցույց էին տալիս, որ մարդկանց մոտ 40%-ը անորոշության զգացում ունի:
Այս առումով բնորոշ է, որ չնայած վերջին ամիսներին Հայաստանում գնաճը փոքր-ինչ մեծացել է (2025 թվականի մարտին, 2 տարվա ընթացքում առաջին անգամ, այն մոտեցել է 3% ցուցանիշին, իսկ մայիսին՝ գերազանցել 4%-ը), սակայն նվազել են գնաճի սպասումները (17.6%-ից մինչև 15.8%), իսկ «շատ բարձր աճի» սպասումները մնացել են նույն մակարդակի վրա (7.4%՝ 7.2%-ի դիմաց):