Մայրաքաղաքում պասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 9-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-13-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.4°C (1986թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.2°C