Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին կդադարեցվի մի շարք հասցեների գազասպառողների գազամատակարարումը․
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վաչագան թաղամաս,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Վ․Հարությունյան, Օրբելի Եղբայրների, Գրիգոր Մագիստրոսի փողոցներ, Ծաղկունյաց հրապարակի գազասպառողներ և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայր, Բագրևանդ թաղամասի 19-ից 30-րդ փողոցներ։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։