2025թ. հունվար-մայիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,992.9[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3.6%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 1,111.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 21.6%-ով և կազմել 1,080.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 11.3%-ով և կազմել 1,233.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 47.7%-ով և կազմել 0.4 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 74.1%-ով և կազմել 566.9[1] մլն կՎտ ժամ։