ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զգուշացնում է

Ըստ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրության՝
«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղեկատվական խողովակներն են՝
- զանգերի կենտրոնը (84-22),
- գլխամասային գրասենյակում տեղեկայված Տեղեկատու կետը,
- ֆեյսբուքյան էջը:
Առաջիկայում կթողարկվի նաև Ծառայության կայքէջը։
Խորհրդատվական բնույթի ծառայություններ են մատուցվում նաև ՄՔԾ բոլոր տարածքային գրասենյակներում և գլխամասային վարչական շենքում։ Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև [email protected] էլ․փոստի հասցեով և e-request.am հարթակով։
Նշված բոլոր խողովակներով կարող եք հավաստի և անվճար տեղեկություններ ստանալ ոլորտային ընթացակարգերի, պահանջվող փաստաթղթերի, հերթագրման կարգի և ժամկետների մասին։
Ծառայության մասնագետները պատրաստակամ են նաև փաստաթղթերի ստուգման և հավաքագրման վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցելու, հերթագրվելու համար։
Նշենք, որ Զանգերի կենտրոնը սպասարկում է օրական մինչև 700 զանգ և արձանագրում 0 բաց թողնված հեռախոսազանգ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՄՔԾ ստորաբաժանումների հարակից տարածքներում գործում են կոմերցիոն գրասենյակներ, որոնք ևս իրականացնում են վերոնշյալ ծառայությունները՝ վճարովի հիմունքներով։
ՄՔ ծառայությունը պատասխանատվություն չի կրում ոչ պաշտոնական հաղորդուղիներով ստացված տեղեկությունների, պատրաստված փաստաթղթերի և կատարված ամրագրումների համար»։