Ֆիննախ-ի ներկայացուցիչը մասնակցել է աուդիտին նվիրված պանելային քննարկման

Ֆիննախ-ի ներկայացուցիչը մասնակցել է աուդիտին նվիրված պանելային քննարկման
ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը «Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա փուլը աուդիտորական գործունեության բնագավառում» խորագրով միջազգային գիտա-գործնական համաժողովի շրջանակներում մասնակցել է «ԵԱՏՄ անդամ երկրներում աուդիտի միասնական շուկան 2025 թվականին․ առաջնահերթությունները և ակնկալիքները» խորագրով պանելային քննարկմանը:
Կարեն Ալավերդյանը ներկայացրել է ՀՀ-ում աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաև խոսել աուդիտի ոլորտում առկա մարտահրավերների ու անելիքների մասին։
Համաժողովը միավորել է ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, աուդիտորական ոլորտում գործունեություն իրականացնող մասնագիտական կազմակերպությունների, ակադեմիական և մասնագիտական շրջանակների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու ինչպես ԵԱՏՄ երկրներում, այնպես էլ ողջ աշխարհում աուդիտին առնչվող զարգացումները։