ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,202,915.5 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 16.9% աճ։
Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.
Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 4.8%-ով և կազմել 300,857.9 մլն ՀՀ դրամ,
Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 66.5%-ով և կազմել 236,205.2 մլն ՀՀ դրամ,
Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 13.4%-ով և կազմել 84,066.6 մլն ՀՀ դրամ,
Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 7.7%-ով և կազմել 47,319.4 մլն ՀՀ դրամ,
Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 119%-ով և կազմել 5,168.1 մլն ՀՀ դրամ,
Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 38.2%-ով և կազմել 1,936.6 մլն ՀՀ դրամ,
Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 18%-ով և կազմել 58,673.1 մլն ՀՀ դրամ,
Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 2.8%-ով և կազմել 14,393.0 մլն ՀՀ դրամ,
Կրթության ոլորտի ծախսերը աճել են 30.8%-ով և կազմել 92,483.7 մլն ՀՀ դրամ,
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 5.8%-ով և կազմել 361,811.9 մլն ՀՀ դրամ։