Բագրատաշեն, Այրում և Դովեղ բնակավայրերում դպրոցներ են կառուցվում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Բագրատաշեն, Այրում և Դովեղ բնակավայրեր՝ տեղում դիտարկելու նոր կառուցվող դպրոցների շինարարության ընթացքը։ Այցի ընթացքում նա ծանոթացել է կատարվող աշխատանքներին, ուսումնասիրել շինարարության առաջընթացն ու պայմանները։
Շինհրապարակներում մարզպետը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, քննարկել շինարարական ծրագրերի ընթացքն ու ներկայացրել որոշակի ցուցումներ՝ շինաշխատանքների որակը բարձր պահելու և դրանք սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ։
Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է նաեւ Դեբեդավանի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին