Apple-ը վիճարկել է ԵՄ՝ 587 միլիոն դոլար հակամենաշնորհային տուգանքը

Apple-ը պաշտոնապես բողոքարկել է ԵՀ կողմից ավելի վաղ կայացված որոշումը՝ 500 միլիոն եվրո (587 միլիոն դոլար) տուգանքի վերաբերյալ։ Դատական հայցը ներկայացվել է Եվրոպայի երկրորդ բարձրագույն դատարան։
ԵՄ հանձնաժողովը 2024 թվականի ապրիլին հայտարարել էր, որ Apple-ի տեխնիկական և առևտրային սահմանափակումները, որոնք խանգարում են հավելվածների մշակողներին օգտատերերին ուղղորդել ավելի էժան տարբերակների (App Store-ից դուրս), խախտում են Թվային շուկաների մասին օրենքը (Digital Markets Act)։
Apple-ը, որը նախկինում հայտարարել էր իր մտադրության մասին բողոքարկել տուգանքը, իր հայցն ուղարկել է վերջին օրը՝ երկուշաբթի։
«Այսօր մենք ներկայացրել ենք մեր բողոքը, որովհետև համոզված ենք, որ ԵՀ որոշումը և այս աննախադեպ մեծ տուգանքը գերազանցում են օրենքի պահանջները», – ասված է ընկերության հայտարարության մեջ։