Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը․
ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։