Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» ծրագիր

Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» ծրագիր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն այսօր  ընդունել է Գերմանական միջազգային զարգացման ընկերություն (GIZ) «Պրոգրես» (PROGRESS) ծրագրի ներկայացուցիչներ Լևոն Մովսիսյանին և Հովիկ Սայադյանին, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (RECC) ներկայացուցիչներ Նունե Հարությունյանին, Գրիգոր Ջանոյանին և Դշխուհի Սահակյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» ծրագրի շրջանակներում Տեսչական մարմնի հետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Հյուրերը ներկայացրել են «Պրոգրես» տարածաշրջանային ռազմավարական նախաձեռնության նպատակը, այն է՝ աջակցել Արևելյան գործընկերության երկրներին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա և Ուկրաինա) համապատասխանեցնելու իրենց գյուղատնտեսական և բնապահպանական գործունեությունը եվրոպական Կանաչ գործարքին:

Տեսչական մարմնի ղեկավարը ողջունել է երկարաժամկետ պարենային անվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այդ նախաձեռնությունը և վստահեցրել, որ Տեսչական մարմինը պատրաստ է նպաստելու գյուղատնտեսական կայուն զարգացման ցանկացած ծրագրի իրականացմանը:

Լևոն Մովսիսյանը խիստ կարևորել է Տեսչական մարմնի՝ ծրագրի իրագործման համար որպես կարևոր գործընկերոջ, դերը հատկապես բուսասանիտարիայի ոլորտում բուժանյութերի, օրգանական ծագման պարարտանյութերի մասին սպառողների շրջանում իրազեկվածության բարձրացման տեսանկյունից:

 Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի շրջանակներում ակտիվ ու արդյունավետ համագործակցության շուրջ: