Հայաստանում նախատեսվում է հաքաթոններ և մարաթոններ իրականացնել

Հայաստանում նախատեսվում է հաքաթոններ և մարաթոններ իրականացնել

Հայաստանում նախատեսվում է հաքաթոններ և մարաթոններ իրականացնել ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև ռոբոտաշինության և կիրառական գիտության ուղղություններով: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի խոսքով, արդեն հաջորդ ամսվա ընթացքում նախատեսվում են նոր միջոցառումներ, որոնցից մեկը նվիրված կլինի կիբեռանվտանգության ոլորտի մշակումներին:

Այնուհետև Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ կիրառական գիտական մշակումների և ռոբոտաշինության հաքաթոններ կիրականացվեն։