Սահմանվել են լիցենզիաների ձևեր

Սահմանվել են լիցենզիաների ձևեր
ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 03.07.2025 թ․ N 904-Ն որոշումը։
Ներկայումս ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգերը սահմանվում են առանձին ՀՀ կառավարության որոշումներով, որոնք որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից և չեն համապատասխանում ԵԱՏՄ իրավական ակտերին։
Բաշխման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ միասնական մոտեցման բացակայությունը դժվարություններ է առաջացնում ինչպես գործարար միջավայրի, այնպես էլ ներմուծման գործընթացը կարգավորող լիազոր մարմինների համար։
Որոշումը թույլ կտա միասնական մոտեցում ունենալ այն ապրանքների բաշխման նկատմամբ, որոնց հանդեպ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են ներմուծման թույլատրելի ծավալներ կամ ներմուծման առանձնահատկություններ։