Բերդի համայնքապետարանի միջոցներով քաղաքում բարեկարգման աշխատանքներ են կատարում

Բերդի համայնքապետարանի միջոցներով քաղաքում բարեկարգման աշխատանքներ են կատարում
Բերդ քաղաքի Մաշտոցի 13 բազմաբնակարան շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Համայնքապետարանից հայտնում են, որ Բերդում և Պառավաքարում ընթացքի մեջ են ասֆալտապատ ճանապարհների ընթացիկ վերանորոգման(փոսալցման) աշխատանքները, որոնք նախատեսված են նաև Ներքին Կարմիրաղբյուրում:
Աշխատանքներն իրականացվում են Բերդի համայնքապետարանի միջոցներով: