Հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գեղամա փողոց․ Տեսանյութ

Հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գեղամա փողոց․ Տեսանյութ

ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գեղամա փողոցը։ Այդ մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանից և տեսանյութ հրապարակել։

Գեղամա փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 69 միլիոն 954 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։  Ծրագրով նախատեսվում է իրականացնել  քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգման, դիտահորերի պատերի ամրացման, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրման, ջրամեկուսացման ու այլ կարգի աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի մակերեսը կազմելու է 3841 քմ։ 

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: 

«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գեղամա փողոցի հիմնանորոգման աշխատանքները հաջորդել են Սպանդարյան, Կարմիր բանակի, Օրբելի, Իսահակյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: 

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ Այս ծրագրի մյուս ենթածրագրերը ներառում են Սևան քաղաքի Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները, որոնց հիմնանորոգման մեկնարկը ևս կտրվի առաջիկայում։