Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը կկայանա երկու շաբաթից

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը երկարատև դադարից հետո կկայանա երկու շաբաթից։
«Տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկումներ տեղի ունենա, երբ ունենանք որոշումները` խորհրդի համաձայնության տեքստով , արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնեք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա ևս մեկ անգամ հստակեցեց, որ Սահմանադրության նոր տեքստը կարող է պատրաստ լինել 10 ամսվա ընթացքում, սակայն ժամկետները կախված են քննարկումներից։ Գալյանը քննարկումներից հետո Մայր օրենքի տեքստի բազմաթիվ փոփոխությունները չի բացառել։
Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրի փոփոխությանը, Սրբուհի Գալյանը նշեց, որ այդ հարցը նույնպես պետք է քննարկման առարկա դառնա։