Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցվի

Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցվի՝ Ծարավ աղբյուրի փողոցում, Նոր Խարբերդում, Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունել փողոցի 42/1 հասցեում: Իսկ Երևանի համար 24 մանկապարտեզի հին շենքը կքանդվի և նորը կկառուցվի:
Քաղաքապետարանից հայտնում են, որ այժմ ընթացքում են արտաքին ինժեներական ցանցերի տեխնիկական պայմաններն ստանալու ու նախագծանախահաշվային փաթեթը գնելու գործընթացները: