Կայացավ 2024-2025 ուստարվա ԵՊՀ ԻՄ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 2-ին տեղի ունեցավ 2024-2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, հյուրեր:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Իրենց ելույթներում նրանք կարևորեցին ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական միջավայրի ստեղծումը, մասնագիտական հմտությունների զարգացումը և համալսարանի դերը գիտելիքահեն հասարակության ձևավորման գործում։
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Իջևանի երաժշտական դպրոցը։