ԵՄ պատրաստ է ընդունել ԱՄՆ մաքսատուրքերը

ԵՄ պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր, որը ենթադրում է 10% մաքսատուրք ԵՄ շատ ապրանքների վրա, սակայն, մի շարք պայմաններով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն ցանկանում է, որ Վաշինգտոնը պարտավորվի նվազեցնել մաքսատուրքերը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ դեղագործություն, ալկոհոլ և կիսահաղորդիչներ։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ն նաև պնդում է, որ ԱՄՆ-ն կիրառի քվոտաներ և արտոնություններ, ինչը թույլ կտա իրականում նվազեցնել մաքսատուրքերն ամերիկյան կողմից՝ եվրոպական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի, ինչպես նաև պողպատի և ալյումինի ներմուծման համար։