«Օվիոն» պատրաստվում է ձեռք բերել «Վիվա Արմենիա»-ն

«Օվիոն» պատրաստվում է ձեռք բերել «Վիվա Արմենիա»-ն

Հայկական կապի օպերատոր «Վիվա Արմենիա»-ն ծրագրում է գնել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Այդ ընկերությունն է Հայաստանում ներկայացնում նախկին «Ռոստելեկոմ», այժմ «Օվիո» անվանումով ռուսական ապրանքանիշը, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ։

Հարցը ներառված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 2-ի նիստում։

ԲՏԱ նախարարությունը տվել է իր համաձայնությունը գործարքին, իսկ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ առարկություններ չունեն ազգային անվտանգության շահերին սպառնալու տեսանկյունից։  Գործարքի գին չի նշվում։

Աղբյուրը՝ news.am