Հուլիսի 1-ից Սևանա լճում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը

Հուլիսի 1-ից Սևանա լճում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը
Հարգելի քաղաքացինե՛ր,
Տեղեկացնում ենք, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող 5 հանրային լողափերում պաշտոնապես մեկնարկում է լողափնյա սեզոնը։
Հանրային լողափերում մուտքն անվճար է։
Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
- խաղահրապարակ
- հանդերձարաններ
- շվաքարաններ
- ցնցուղարաններ
Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։
Լողափերում կգործեն՝
- ջրափրկարարական ծառայություն
- բուժկետեր
- հասարակական կարգի վերահսկողություն, որը կիրականացնեն Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։
Խնդրում ենք պահպանել մաքրությունը, խնամել շրջակա միջավայրը և չվնասել հանրային գույքը։