ՀԿԵ տնօրենի հետ քննարկվել է տարածաշրջանում զբոսաշրջային հնարավորություների ընդլայնումը

ՀԿԵ տնօրենի հետ քննարկվել է տարածաշրջանում զբոսաշրջային հնարավորություների ընդլայնումը
Հունիսի 30-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հյուրընկալել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին և Ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Հրանտ Միքայելյանին։
Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Հարավկովկասյան երկաթուղու ջանքերը տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ և ողջունել այդ նպատակով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ համագործակցությամբ հունիսի 28-ից գործարկվող Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացքի մեկնարկը։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության հնարավորությունները զբոսաշրջիկների համար Հայաստան այցելությունն առավել գրավիչ և հիշարժան դարձնելու համար։ Կողմերը խոսել են մարքեթինգային միջոցառումների իրակնացման, զբոսաշրջիկների համար գովազդատեղեկատվական նյութերի համատեղ պատրաստման մասին։Կարևորվել է նաև համատեղ ջանքերով զբոսաշրջիկների գրավմանն ուղղված նպատակային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել ակտիվորեն աշխատել առաջիկայում՝ նպաստելու տեսանելի արդյունքների գրանցմանն ու զբոսաշրջիկների համար Հարավկովկասյան երկաթուղու գրավչության բարձրացմանը։