Գավառի կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգը գրեթե պատրաստ է

Գավառի կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 278 միլիոն 235 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական նախագծով նախատեսված է կառուցել երգող, պարող դինամիկ լուսավորությամբ շատրվանային համակարգ՝ համապատասխան խողովակաշարերով, լուսավորությամբ, պոմպերով, ջրաշիթերով և ընդհանուր կառավարման համակարգով։ Աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի սկզբից։ Այժմ ընթանում են ջրավազանի քանդման աշխատանքները։ Աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ամռանը։ «Շատրվանային համակարգի կառուցմամբ ամբողջությամբ ավարտվում է Գավառի կենտրոնական հրապարակի հիմնանորոգումը, որը հնարավորություն կտա՝ ավելի հետաքրքիր կազմակերպելու բնակիչների ժամանցը և քաղաքը զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։
Տեսանյութն՝ այստեղ