ՀՀ Սահմանադրության 30–ամյակի հանդիսավոր միջոցառման համար կհատկացվի մոտ 38 մլն դրամ

ՀՀ Սահմանադրության 30–ամյակի հանդիսավոր միջոցառման անցկացման համար կհատկացվի մոտ 38 մլն դրամ։ ՀՀ կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թ. հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 30 տարին, այդ առթիվ նախատեսվող ծախսերի համար գումարը կհատկացվի Սահմանադրական դատարանին։
Նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոոցառում` Սահմանադրության ընդունման 30–ամյակին նվիրված և Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց, գիտնականների, ուսուցիչների, հասարակական կազմակերպությունների ու օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ:
Նշվում է, որ միջոցառման կազմակերպումը նպատակահարմար կլինի Սահմանադրությամբ ամրագրված արժեքների վերաիմաստավորման, երեք տասնամյակ Սահմանադրության կիրառման փորձն ամփոփելու և եզրահանգումներ անելու տեսանկյունից: