ՌԴ–ն ապահովում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի կարիքների մինչև 95%-ը. ԵՏՀ նախարար

Ռուսաստանն է ապահովում Հայաստանի համար անհրաժեշտ այնպիսի ապրանքների կարիքի մինչև 95%-ը, ինչպիսիք են ցորենը, շաքարավազը և բուսայուղը։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի գծով ԵՏՀ կոլեգիայի (նախարար) անդամ Գոհար Բարսեղյանը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունը դարձել է սննդամթերքի մատակարարման անվտանգ հարթակ ճգնաժամի ժամանակ, հատկապես կորոնավիրուսի համավարակի շրջանում։
Իր հերթին Հայաստանը ապահովում է միրգ ու բանջարեղենի, ինչպես նաև վերամշակված արտադրանքի անխափան մատակարարում։
Նախարարի խոսքով` երկու երկրներն էլ լրացնում են միմյանց շուկաները։ Բարսեղյանը կարծում է, որ համագործակցության մեծ ներուժ կա սերմնաբուծության, անասնապահության և սննդամթերքի ոլորտում։