Գեղարքունիքի մարզում կատարվել է 16 հազար 158,3 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 16 հազար 158,3  հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններում 2025 թվականի հունիսի 10-ի դրությամբ ավարտվել է գարնանացանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունից, համայնքերից ստացված ամփոփ տվյալների համաձայն կատարվել է 16 հազար 158,3 հեկտար գարնանացան, որից 3907, 3 հեկտարը՝ Գավառում, 1161,8 հեկտարը՝ Սևանում, 3687,3 հեկտարը՝ Մարտունիում, 6654 հեկտարը՝ Վարդենիսում և 747, 87 հեկտարը՝ Ճամբարակում։

Ցանվել է 7708 հեկտար գարի, 5564,7 հեկտար կարտոֆիլ, 688,7 հեկտար գարնանացան ցորեն, 16 հեկտար եգիպտացորեն, 283,3 հեկտար վարսակ, 128,5 հեկտար այլ հացազգի մշակաբույսեր, 213,7 հեկտար լոբի, 20 հեկտար ոսպ, 25 հեկտար սիսեռ, 147 հեկտար ոլոռ, 698, 34 հեկտար բանջարեղեն, 650,6 հեկտար բազմամյա  կերային մշակաբույսեր, 6 հեկտար այլ կերային մշակաբույսեր և 8,5 հեկտար կտավատ։ 

Աշնանացան ցորենի ցանքերը կազմում են գրեթե 11 հազար հեկտար, որոնք հաջող են ձմեռել ու կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։ Գեղարքունիքի մարզում այս տարի բեքատու է 26 հազար 459,1 հեկտար ցանքատարածություն։ 

Աղբյուրը՝ armenpress.am