Երևանի մի քանի փողոցներում լուսացույցերի ռեժիմի փոփոխություններ են արվել

Երևանի մի քանի փողոցներում լուսացույցերի ռեժիմի փոփոխություններ են արվել

Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը․

«Երթևեկության փոփոխություններով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 19-ից կատարվել են նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա - Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:

Խնդրում ենք պահպանել երթևեկության կանոնները և երթևեկելու ընթացքում ուշադրություն դարձնել լուսացույցների աշխատանքային ազդանշաններին»: