Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21, 21ա, 23, 25, 27, 27/1, 29, 29/1, 31, 31/1, 33, 33/1, 31/3, 33/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիան» խնդրում է պահպանել անվտանգության պահանջները: