Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` 
Հունիսի  20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում  հունիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    38°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         9.1°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    22.5°C