Իրանը հայտարարել է Իսրայելին հասցվող հարվածների դադարեցման պայմանները

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին մինչև վերջինս չպատժվի ու չվճարի ռազմատուգանք: Այս մասին հայտնել է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:
Երկու երկրների հակամարտությունը սրվել է հունիսի 13-ի գիշերը Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունից հետո: