Մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը

Մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է հունիսի 11-17-ը (2025թ.) Երևանում և ՀՀ այլ քաղաքներում մթնոլորտային օդի որակի մասին տեղեկություններ: Ըստ այդմ, Երևան քաղաքում  փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին,
◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին,
◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին,
◾️ Նոր Նորքում՝ հունիսի 13-ին և 15-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Վանաձոր քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։
◾️  Հրազդան քաղաքում՝ հունիսի 9-ին, 11-ին, 12-ին և 13-ին,
◾️ Գյումրի քաղաքում՝ հունիսի 13-ին,
◾️ Արարատ քաղաքում՝ հունիսի 10-ին։