Կայացել է CyberGen համաժողովը

Կայացել է  CyberGen համաժողովը
Հունիսի 16-18-ը ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացավ արդեն 4-րդ CyberGen համաժողովը՝ ՀՀ ԿԲ-ի, ՏՀԳԱ-ի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և CyHub Armenia-ի համատեղ նախաձեռնությամբ։
 Քննարկվեցին կիբեռանվտանգության ռազմավարական հարցեր և ռիսկերի կառավարման մեխանիզմներ։ Հատուկ հյուրերի թվում էին ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ Microsoft, Google Cloud, SimSpace, Kaspersky կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպանը։
 Ընդհանուր թվով՝ 300-ից ավելի մասնակիցներ՝ 126 կազմակերպությունից և 18 երկրից։
 Նպատակն էր ստեղծել հարթակ կիբեռանվտանգության տեխնոլոգիաների, սպառնալիքների և լուծումների շուրջ արդյունավետ գիտելիքի փոխանակման համար։
 Կիբեռանվտանգության շաբաթը կեզրափակվի հունիսի 20-22-ին կայանալիք Bug Bounty միջոցառմամբ՝ ՀՀ բանկերի, վճարահաշվարկային և ՏՏ կազմակերպությունների մասնակցությամբ։