Հուլիսի 1-ից Վրաստան այցելողները հսկիչ փաստաթուղթ պիտի լրացնեն

Հուլիսի 1-ից Վրաստան այցելողները հսկիչ փաստաթուղթ պիտի լրացնեն
 
ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում, համաձայն 4-րդ հոդվածի 2-րդ կետի՝ սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) փոխհամաձայնեցված ձևաչափ և դրա լրացման պահանջներ։
 Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված տարբերակը վարորդի մոտ պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։
 Նշված պահանջը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից։