Մեղրիի անցակետն այս գիշեր. ՌԴ քաղաքացիները Երևան են տեղափոխվել ավտոբուսներով

Հայ–իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետում մարդկանց հոսքը չի դադարում։ Այս գիշեր Իրանից Հայաստան են եկել նաև Ռուսաստանի մի խումբ քաղաքացիներ` ընդհանուր 44 մարդ։ Sputnik Արմենիայի կադրերում ՌԴ քաղաքացիների առաջին խումբը (15 մարդ) ավտոբուս է նստում Երևան տեղափոխվելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք` եթե նախկինում տաքսիները մարդկանց Մեղրիից Երևան էին տեղափոխում մոտ 75 դոլարով (28 հազար դրամ), ապա հիմա` 220 դոլարով (շուրջ 85 հազար դրամ)։
Հիշեցնենք` ՊԵԿ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ հունիսի 16-ի դրությամբ Հայաստանի և Իրանի պետական սահմանի «Ագարակ» անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով և տրանսպորտային միջոցների լրացուցիչ հոսքերի աճ չի նկատվում։