Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում`
Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.3°C (1971թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.3°C