Պարսյան. Էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա

Քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով` չի կարելի ՀԷՑ-ի ազգայնացման ուղղված հայտարարություններ անել. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուշքի եկեք, առանց հասկանալու մի' քանդեք տնտեսությունը, դրա փլատակների տակը առաջին հերթին շարքային քաղաքացիներն են մնալու, մի' փորձեք չհիմնավորված գործողությունները արդարացնել պոպուլիզմով, եթե էլեկտրաէներգիայի սակագինը կարող էիք իջեցնել, ապա դա անելու համար 7 տարի ունեիք:
Ձեր իշխանության օրոք էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է միջինում 4,7 դրամով, և այդ թանկացումը հիմնականում կապված չի եղել ՀԷՑ-ի հետ, այլ կառավարության ստանձնած պարտավորությունները մարելու համար է եղել»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԷՑ–ը ազգայնացնելու վերաբերյալ արդեն օրենքի նախագիծ կա ԱԺ–ում։