Մալաթիա-Սեբաստիայում կկառուցվի և կբարեկարգվի 2 բակային տարածք

Երևանը շարունակում է զարգանալ: Մեր գլխավոր ուղեցույցը պարզ է՝ հանրային շահն ավելի բարձր է, քան մասնավորը։ Ֆեյսբուքյան հրապարակման մեջ գրել է Երևանի քաղաքապետը Տիգրան Ավինյանը: Հրապարկման մեջ նշվում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր:
2025-ին Մալաթիա-Սեբաստիայում կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք՝ նոր խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով։
Տեսանյութն՝ այստեղ