Գազամատակարարման դադարեցում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 18-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:30-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55/5, 55/6, 55/8, 55/11, 55/26, 55/33, 55/34, 55/3, 55/17, 55/20 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այդ մասին հայտնում են Գազպրոմ Արմենիա-յից: