Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դիմել է ԱՄՆ քաղաքացիներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դիմել է ԱՄՆ քաղաքացիներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դիմել է ԱՄՆ քաղաքացիներին, որում ասվում է.

«Իսրայելա-իրանական շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել առավել զգուշություն։

Ձեռնարկվող գործողություններ.

  • Ուշադիր եղեք ձեր շրջապատի նկատմամբ։
  • Խուսափեք բոլոր ցույցերից և մեծ հավաքույթներից։
  • Պահպանեք ցածր մակարդակի ներկայություն։
  • Հետևեք տեղական լրատվամիջոցներին։
  • Հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին։
  • Եթե ձեր չվերթը հետաձգվի, անմիջապես կապվեք ձեր ավիաընկերության հետ՝ չվերթի փոփոխության մանրամասների համար։
  • Խուսափեք Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, ներառյալ՝ Երևանում Իրանի դեսպանատուն, Սյունիքում Իրանի հյուպատոսություն, Իրանի առևտրի կենտրոն և Կապույտ մզկիթ այցերից։
  • Նկատի ունեցեք, որ Հայաստան մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, ուշանալ կամ շեղվել։ Իրանի օդային տարածքում հնարավոր են շեղումներ, և չվերթը կարող է վայրէջք կատարել Իրանում, որը 4-րդ մակարդակի՝ «Չճանապարհորդել» երկիր է»։