Փոփոխություն՝ պետական աջակցության ծրագրերով ստացված վարկերի դասակարգման կարգում

Փոփոխություն՝ պետական աջակցության ծրագրերով ստացված վարկերի դասակարգման կարգում
ՀՀ ֆինանսների նախարարի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից համատեղ որոշմամբ հաստատված կարգում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, եթե վարկի գործողության ողջ ժամանակահատվածում վարկի մայր գումարը և տոկոսագումարը ամբողջությամբ սուբսիդավորվում են ՀՀ կառավարության կողմից, ապա վարկառուի ժամկետանց այլ վարկային պարտավորությունները հիմք չեն տվյալ վարկի դասակարգման համար։
Այսինքն, Լեռնային Ղարաբաղից և Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շրջանակում հավաստագիր ստացած շահառուների կողմից հավաստագրով նախատեսված աջակցության գումարի չափով ստացած հիփոթեքային վարկը չի դասակարգվի այլ վարկային պարտավորությունների ժամկետանց օրերի հետևանքով։
Այս կարգավորումը վերաբերում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային այլ ծրագրերին ևս։