Ճառագայթման արտահոսքի մասին տեղեկություններ չկան, Հայաստանը անհանգստանալու պատճառ չունի. Իրանի դեսպան

Ճառագայթման արտահոսքի մասին տեղեկություններ չկան, Հայաստանը անհանգստանալու պատճառ չունի. Իրանի դեսպան

ենք որևէ տեղեկություն չունենք միջուկային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով ճառագայթման արտահոսքի մասին, հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ ԱՏԷՄԻԳ-ը նույնպես համապատասխան զեկույց չի հրապարակել։

Նա հավելեց, որ Նաթանզիի միջուկային կայանը շատ հեռու է Հայաստանից, և անհանգստանալու պատճառ չկա։

Դեսպանը ընդգծեց, որ Թեհրանը զբաղվում է կազմակերպչական հարցերով՝ ապահովելու Հայաստանից Իրան այն քաղաքացիների տեղափոխումը, ովքեր չեն կարողացել հասնել Իրան չեղարկված կամ ուշացած չվերթների պատճառով։