ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփել է 2024 թվականի արդյունքներն՝ առաջընթացի նոր հնարավորություններով

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփել է 2024 թվականի արդյունքներն՝ առաջընթացի նոր հնարավորություններով

Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ․ այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ դեպքում։

Սույն թվականի հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ տարեկան ժողովը, որին մասնակցում էին Բանկի բաժնետերերը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները: Բանկի ղեկավարությունը, պահպանելով հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը, անդրադարձավ նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ և պրոֆեսիոնալ լուծումներով։

Հաշվետու տարում Բանկի «AEB Mobile» հավելվածում գործարկվել է բիոմետրիկ նույնականացումը, «Moneysend» փոխանցման համակարգը, «Visa Stop Payment Service»-ը, ինչպես նաև ինտեգրումը «Ubpay» միջազգային վճարահաշվարկային համակարգին։

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ առաջինն է Հայաստանում, որ նախաձեռնել է անցանց միջավայրում POS տերմինալի միջոցով անկանխիկ վճարումների իրականացումը՝ հետաձգված գործարքի կիրառմամբ: Բանկը մասնակցությունն է ունեցել նաև Երևանի տրանսպորտային համակարգում ֆիզիկական և վիրտուալ POS տերմինալների ներդրման գործընթացին։

Առաջնորդվելով ռազմավարական խնդիրների լուծման առաջնահերթությամբ՝ Բակում արձանագրվել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: 2024 թվականին նախորդ տարվա համեմատ.

  • Բանկի ակտիվներն աճել են  14%-ով, պարտավորությունները՝ 11%-ով, 
  • Հաճախորդներին տրված վարկերի ծավալը կազմել է 342.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 17%,
  • Տարվա ֆինանսական արդյունքի՝ զուտ շահույթի մեծությունը նույնպես ոգևորիչ է․ 9 մլրդ դրամ, 90% աճ նախորդ տարվա համեմատ:

Ըստ այդմ՝ Բանկը շարունակում է վճարել շահաբաժիններ իր բաժնետերերին։

Դրական փոփոխությունների համատեքստում ուշագրավ է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության զարգացումը, ինչի արդյունքում 2024 թվականին բանկը  կնքել է մի շարք նոր վարկային պայմանագրեր՝ ներգրավելով շուրջ 70 մլն ԱՄՆ դոլարի համարժեք ֆինանսական ռեսուրս, որն ուղղվել է միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կանաչ ֆինանսավորման ծրագրերի աջակցմանը։                        

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, 2024 թվականին շուրջ 170 մլն դրամ ուղղել է կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։

Հատկանշական է, որ Բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեկնարկում է նոր համագործակցություն Զինվորի Տան հետ, որը բովանդակելու է երկու հիմնական ծրագիր․                                                            

  • կրթական ծրագիր զինհաշմանդամների համար՝ Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ, 
  • Զինվորի տան թողունակության ընդլայնում՝ ստացիոնար բուժման հնարավորությունների բարելավմամբ։                                                                             

Նշված ծրագրերի իրականացման բյուջեն կկազմի 50 մլն դրամ, որը կֆինանսավորվի Հայէկոնոմբանկի կողմից։

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ հաստատակամ շարունակում է իր գործունեությունն իրականացնել՝ որպես կայուն, վստահելի և հեռանկարային ֆինանսական կառույց՝ նպաստելով բանկային համակարգի և բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության արդյունավետ իրագործմանը, իսկ Բանկի գործունեության կենտրոնում համընկնում են բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների շահերը։                                                                                                                                                              ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 86 86| aeb.am