Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դրիմս Ինթերպրայսիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Ինդիան Մեհակ» (ք․ Երևան, Կորյունի փ.), անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
- օդափոխման համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում՝ չբացառելով կեղտի կուտակումը, սննդամթերքի մեջ օտար մասնիկների թափանցումը,
- խոհանոցի և նախամուտքի պատերը, պատուհանը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ապահովվել մաքրման ու ախտահանման աշխատանքները,
- սանհանգույցի մուտքի առջևի տարածքի առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը,
- մնացորդները տեղավորված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում,
- դարակաշարը չի պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։